«Ես խնդրել եմ Սենատի բոլոր խմբերին միանալ Ադրբեջանին և Թուրքիային դատապարտելու և Արցախի Հանրապետությունը ճանաչելու իմ առաջարկին». Վալերի Բուայե


11:40 , 21 հոկտեմբեր, 2020

Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել.

- Ես խնդրել եմ Սենատի բոլոր խմբերին միանալ Ադրբեջանին և Թուրքիային դատապարտելու և Արցախի Հանրապետությունը ճանաչելու իմ առաջարկին: Կյանքեր են վտանգված, ցեղասպանություն է տեղի ունենում մեր աչքի առաջ: Գործելու ժամանակն է: