«Էրդողանը, մասնակցելով հարևան երկրներում հակամարտություններին, հույս ունի վերականգնել ազգային միասնությունը և խուսափել Թուրքիայի հետագա մասնատումից»․ New Europe


10:13 , 21 հոկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Թուրքիայի՝ ողբալի վիճակում գտնվող տնտեսությունը հանգեցնում է աղետի․ այդ երկրի տնտեսական վիճակը շատ ավելի վատ է, քան կառավարությունը պնդում է, և չկա գործազրկության և ընտանիքների եկամուտների հավաստի պաշտոնական վիճակագրություն։ Կառավարությունը նման թվերը գաղտնի է պահում, և դա բավարար է ցույց տալու համար, որ Թուրքիայում իրավիճակն իսկապես վատ է, գրում է New Europe թերթը։

Հոդվածագիր, լրագրող և գրող Վասիլի Կորոնակիի խոսքով՝ արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ Թուրքիայի տնտեսական և սոցիալական վիճակը վատանում է, և երկրի ամբողջ տարածքում միջին դասի ընտանիքները սկսել են ընտանեկան զարդերի զանգվածային վաճառք։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փակուղում է, որից նա չի կարողանում դուրս գալ։ Նա որոշել է միջամտել հարևան երկրներում ռազմական հակամարտություններին՝ կարծելով, որ այդպիսով  կվերականգնի ազգային միասնությունը և կխուսափի Թուրքիայի հետագա մասնատումից՝ քրդական պետության ստեղծմամբ, որն այս կամ այն կերպ գտնվում է կայացման գործընթացում, գրում է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։