Սաուդյան Արաբիան արգելել է թուրքական բոլոր տեսակի ապրանքների ներկրումն ու հետ է կանչում այնտեղ ապրող սաուդցիներին


02:02 , 21 հոկտեմբեր, 2020

Armtimes.com-ը գրում է․

Սաուդյան Արաբիան արգելել է բոլոր «Պատրաստված է Թուրքիայում» պիտակներով եւ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրումը իր տարածք: Դեռ նախորդ տարի այս որոշումը գործում էր ոչ պաշտոնապես, սակայն այժմ, որոշման ուժի մեջ մտնելուց հետո մեծ հարված է սպասվում  Թուրքիայի՝ առանց այն էլ թուլացած տնտեսությանը:

Թուրքական Cumhuriyet daily պարբերականը վերջերս գրել էր, որ որոշումից առաջ սաուդցիները սահմանին են թողել հարյուրավոր թուրքական բեռնատարներ եւ իրենց օդանավակայաններում՝ Թուրքիայից եկած հազարավոր ապրանքներ։ Բեռները թույլ են տվել երկիր մուտք գործել միայն թուրք դիվանագետների միջամտությունից հետո։

Ըստ թուրքական լրատվամիջոցի, Սաուդյան իշխանությունները ճնշում են գործադրում տեղական ձեռնարկությունների վրա, որրպեսզի նրանք առեւտուր չանեն Թուրքիայի գործընկերների հետ, որեւէ կերպ նրանց հետ առնչվող ցանկացած կապ խզեն: Կառավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ հրամանն անտեսող ցանկացած ընկերություն հսկայական տուգանքների կենթարկվի:

Թուրքական Dunya պարբերականն էլ հայտնում է, որ երկիրը միաժամանակ արշավ է սկսել տուրիստական կազմակերպությունների եւ անհատ քաղաքացիների ուղղությամբ՝ համոզելու համար, որ հրաժարվեն դեպի Թուրքիա ուղեւորություններ կատարելուց, իրենց հանգիստն այնտեղ կազմակերպելուց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ