Երևի տիեզերքն ինձ նախանձեց, Ալենը տիեզերքից խորն էր ու լուսավոր, նախանձեց ու տարավ ինձնից. զոհված զինծառայող Ալեն Մարգարյանի մայրը՝ որդու մասին (Video)


21:38 , 20 հոկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

1999 թվականին ծնված Ալեն Մարգարյանը Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիային դիմակայելու ընթացքում զոհված զինծառայողներից մեկն է։ Հետաքրքրասեր տղան տիրապետում էր 4 լեզվի ու հասցրել էր լինել աշխարհի 21 երկրի տասնյակ քաղաքներում․ Փարիզից մինչև Վենետիկ, Ստոկհոլմ, Կահիրե, Նյու-Յորք, Ալենը մոտիկից ծանոթացել էր իր գրքերում կարդացած համաշխարհային պատմությանը:

Մարգարյան Ալենն ընդունվել էր Բոստոնի համալսարան, բայց նախընտրել մինչ ուսման մեկնելը զինվորական պարտքը կատարել հայրենիքի առաջ: Ինչպես նշում են հարազատները՝ բուժզննում անցնելիս թաքցրել էր առողջական խնդիրներն ու մեկուկես ամիս առաջ զորակոչվել բանակ:

Սեպտեմբերի 30-ին նորակոչիկներին տեղեկացրել են, որ դիրքերում գտնվող զինվորներին հարկավոր է զենք և սնունդ հասցնել: Ալենն առաջիններից է եղել, ով շտապել է օգնության, բայց թշնամու անօդաչուի հարվածի հետևանքով զոհվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ