Parliament Magazine. Տիտանների պայքարը Հարավային Կովկասում


21:25 , 20 հոկտեմբեր, 2020

News.am-ը գրում է․

Միամտություն կլիներ կարծել, որ Հարավային Կովկասում անանցանելի անկլավի շուրջ հակամարտությունը մեծ նշանակություն չունի: Այս վիճահարույց հողակտորի ռազմավարական նշանակությունը չի կարելի թերագնահատել: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության կտրուկ աճը հանգեցրել է բազմաթիվ մրցակցող քաղաքական շահերի ի հայտ գալուն, խառնուրդը պոտենցիալ պայթյունավտանգ է»,- գրում է Նիլ Շաստրի-Հիրստը՝ Parliament Magazine-ում:

«Այս դիմակայությունը տարբերվում է նախորդ բախումներից: Պատճառը նախագահ Էրդողանի ավելի ու ավելի ագրեսիվ եւ անտագոնիստական արտաքին քաղաքական հարթակն է:

Եթե նախկինում Թուրքիան կողմ էր հանդես գալիս խաղաղ կարգավորման գործընթացին, այժմ նա խոստացել է «իր բոլոր հնարավորություններով ու սրտով կանգնել բարեկամական ու եղբայրական Ադրբեջանի կողքին»: Ամփոփելով՝ Էրդողանը հայտարարեց, որ հակամարտությունը լուծելու համար Հայաստանը «պետք է հեռանա այս հողերից»: Նրա աջակցությունը չի սահմանափակվում միայն բառերով: Դա նշանակում է զենքի մատակարարում, ինչպիսիք են TB2 Bayraktar մարտական անօդաչու թռչող սարքերը, ինչպես նաեւ, հնարավոր է, Թուրքիայի կողմից ֆինանսավորվող վարձկանները՝ Լիբիա սիրիացի ջիհադիստների նախորդ արտահանման արտացոլումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ