04:41 , 31 հուլիս, 2013
Մենակ մարդուն պետություն պետք չէ: Մենակ մարդն ուր ուզի, գլուխը կառնի, կչվի:
Գլուխն առնել գնալ չի կարող նա, ով ձագեր է ունեցել, պետք է մի տեղ բուն դնի, մինչև ձագերը մեծանան: Դեռ փոքր ձագերով չվելն անհնար է:
Հենց այդ պատճառով են սերունդներ շարունակ պնդում, որ ընտանիքը պետության հիմքն է: Պնդում են, բայց բիոլոգիական բացատրությունը չեն տալիս հանրամատչելի, որ մարդը ոչ թե պնդում կարդա, այլ միտքը հասկանա:
Բոլոր արարածները բնության մեջ հատուկ տեղեր ունեն, որտեղ իրենց ձագերին են ունենում կամ ձու դնում: Այդ տեղերն ամենաապահովն են, պետք է լինեն: Մարդ արարածը այդ տեղը կոչում է հայրենիք: