Մենք աղոթում ենք խաղաղության համար. Ջորջ Քլունին աջակցություն է հայտնել հայերին


19:27 , 20 հոկտեմբեր, 2020

Armeniasputnik.am-ը գրում է.

Աշխարհահռչակ դերասանը նշել է, որ անսովոր ժամանակներ են ու հատկապես Հայաստանի համար։

Հոլիվուդյան հայտնի դերասան, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահ Ջորջ Քլունին իր աջակցությունն է հայտնել հայերին, որոնք այս օրերին պայքարում են խաղաղության համար։ Մրցանակաբաշխության Facebook-ի պաշտոնական էջում հրապարակված է «Ավրորայի» հնգամյակին նվիրված «Երախտագիտությունն ի գործ» առաջին միջոցառման ժամանակ Քլունիի հղած տեսաուղերձը։


«Ցավում եմ, որ չենք կարող այս երեկո միասին լինել: Անսովոր ժամանակներ են, հատկապես՝ Հայաստանի ժողովրդի համար: Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ հնարավորինս շուտ խաղաղություն հաստատվի: Դա ամենագլխավորն է, ինչի մասին մտածում ենք»,- ասել է դերասանն ու հավելել, որ իր համար մեծ պատիվ էր հենց սկզբից լինել «Ավրորա» մրցանակի մի մասը՝ երջանկահիշատակ Էլի Վիզելի հետ միասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ