Զոհվել է Մուշեղ Սաղաթելյանի որդին


17:51 , 20 հոկտեմբեր, 2020

Արցախում զոհվել է Մուշեղ Սաղաթելյանի որդին՝ Սևակ Սաղաթելյանը, որը պատերազմի առաջին իսկ օրերից որպես կամավոր գտնվում էր Արցախում։   

Սևակի ընկեր Գևորգ Մանուկյանը գրել է․ «Իմ թանկ ախպեր, իմ քաղցր ընկեր․․․ Վերջին անգամ սեպտեմբերի 16-ին եմ զրուցել հետը, ապագայի հետ կապված պլաններ ունեինք, ա՜խ։ Էս ի՞նչ արիր․․․ Ախպերս, ննջիր խաղաղությամբ, մի օր կհանդիպենք երկնքում։ Առյուծի ձագը առյուծ է լինում, ՓԱՌՔ ՔԵԶ, ՀԵՐՈՍ։ ՓԱՌՔ ՔՈ ԾՆՈՂՆԵՐԻՆ»։