Tert.am-ը գրում է.
ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսևեի խոսքով` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը շատ հնարավոր է`կայանա, բայց ցավոք սրտի, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հարավային ուղղությամբ իրավիճակը չի կայունանում: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց`Ադրբեջանը մեծ կորուտներ է ունենում, Հայաստանը`ևս, իսկ դա կարող է նպաստել հանդիպման կայացմանը:
«Հիմա նաև Թուրքիան է սկսել ավելի քիչ աջակցել Ադրբեջանին Ղարաբաղի`ուժի մեթոդով վերցնելուն»,- ասաց նա` նշելով, որ դրա պատճառներից մեկն այն կարող է լինել, որ Թուրքիան ի սկզբանե կարծում էր՝«բլից կրիգով» հնարավոր կլիներ վերցնել ոչ միայն անվտանգության գոտին, այլ ամբողջ Արցախը:
Հիմա, նրա նկատառմամբ, մարտական գործողությունները շարունակվում են և որևէ լուրջ հաջողություն Ադրբեջանը չի գրանցում, իսկ Թուրքիան, որը ներգրավված է նաև այլ տարածաշրջանային հակամարտություններում, այլևս չի ցանկանում ներգրավվել մեկ այլ` ղարաբաղյան հակամարտությունում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ