ՀՀ նախագահի աշխատակազմը կաջակցի Հայաստան տեղափոխված արցախցի ընտանիքներին


17:22 , 20 հոկտեմբեր, 2020

168.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը 10 մլն դրամ է տրամադրել ժամանակավորապես Հայաստան տեղափոխված և «Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոցում ապաստանած արցախցի ընտանիքների սննդի կազմակերպման նպատակով:

Գումարը փոխանցվելու է «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ընկերությանը, որը հոգում է հյուրընկալած արցախցի ընտանիքների կեցության ծախսերը: