«Արցախի հարցի որևէ այլ տարբերակ, քան փաթեթային լուծումն է, մեզ համար ընդունելի չի եղել և չի կարող լինել». Էդուարդ Շարմազանով (Video)


13:50 , 20 հոկտեմբեր, 2020

Հայաստանի Հանրապետական կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն այսօր իր ֆեյսբուքյան էջում ներկայացրեց ԼՂ հարցի վերաբերյալ Հայաստանի Հանրապետական կուսակցության դիրքորոշումը՝ նշելով կարևոր երեք կետեր:

Նա նշեց, որ Հանրապետական կուսակցության կարծիքը Արցախի հարցում հայտնի է, բազմիցս բարձրաձայնվել է և փոփոխության չի ենթարկվել:

«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, մենք այս դիրքորոշումը ունեցել ենք թե՛ իշխանություն եղած ժամանակ, թե՛ իշխանափոխությունից հետո և թե՛ այսօր:

Երկրորդ՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական և պարտադիր իրացումն այլընտրանք չունի, այսինքն՝ Արցախի ժողովուրդը պետք է որոշի իր կարգավիճակը:

Եվ երրորդ՝ Հանրապետականը վերահաստատում է, որ Արցախի հարցի որևէ այլ տարբերակ, քան փաթեթային լուծումն է, մեզ համար ընդունելի չի եղել և չի կարող լինել»,- ընդգծեց նա: