«Հրապարակ». Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի դեմ ըմբոստություն է հասունանում


08:18 , 31 հուլիս, 2013

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի դեմ ըմբոստություն է հասունանում, մոտ մեկ ամիս առաջ ստորագրահավաք է իրականացվել և պահանջ ներկայացվել կոլեգիա ստեղծելու, որպեսզի որոշումները կայացվեն ոչ միանձնյա, այլ բոլորի կարծիքը հաշվի առնելով։

Պարզվում է՝ դժգոհությունները միայն դիրիժորների կողմից չեն. Դուրգարյանից դժգոհ են նաև օպերային մի շարք երգիչներ, գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը, գլխավոր խմբավար Կարեն Սարգսյանը, փոխտնօրեն Լևոն Ջավադյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները կարդացեք վաղվա «Հրապարակում»։