«ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ, ու դա եղավ ձե’ր կյանքի գնով. Դո’ւք կանգնեցիք մինչեւ վերջ». Աննա Հակոբյան


13:04 , 20 հոկտեմբեր, 2020

ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ, ու դա եղավ ձե’ր շնորհիվ։

Դո’ւք կանգնեցիք մինչեւ վերջ։

Դո’ւք չընկրկեցիք թշնամու սարսափազդու զենքերի առաջ։ Դո’ւք չհավատացիք թուլամորթներին ու չսասանվեցիք դավաճանների հարվածներից։

ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ, ու դա եղավ ձե’ր կյանքի գնով, Գեւորգ, Արտավազդ, Մանվել, Գեւորգ։

Մենք ձեզ հաղթանակած, հզոր, արդար, ծաղկուն հայրենիք ենք պարտք։