Ինչո՞ւ է սահմանափակվել «Յուքոմի» բաժանորդների հասանելիությունը սոցցանցերին. Ընկերությունից դեռ չեն մեկնաբանում


10:46 , 20 հոկտեմբեր, 2020

168.am-ը գրում է․

Այսօր առավոտից անհասկանալի պատճառներով սահմանափակվել է «Յուքոմ» ինտերնետային ցանցի բաժանորդների հասանելիությունը սոցիալական ցանցերին:

Հատկապես Ֆեյտբուքյան օգտատերերը այլ ցանցերին միանալով արդեն գրառումներով տեղեկացրել են խնդրի մասին:

Ի՞նչ խնդիր է, արդյո՞ք կապ ունի ռազմական դրության հետ՝ 168.am-ի այս հարցադրումներին ի պատասխան՝ «Յուքոմի» -ից հայտնեցին. «Դեռ պարզ չէ»:
Խոստացան ավելի ուշ տեղեկություն փոխանցել: