«Մենք պետք է պատժամիջոցներ կիրառենք Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների դեմ և Արցախը ճանաչենք անկախ պետություն». կոնգրեսական Ջեյմս ՄաքԳովերն


23:24 , 19 հոկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Ամերիկացի կոնգրեսական Ջեյմս ՄաքԳովերնը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին պատժամիջոնցեր կիրառել թուրք և ադրբեջանցի առաջնորդների դեմ և պաշտոնապես ճանաչել Արցախի անկախությունը:

Ինչպես հայտնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի կայքը, նման ելույթով կոնգրեսականը հանդես է եկել ուրբաթ Մասաչուսեթսում կայացած հանրահավաքի ժամանակ։

«Մենք պետք է անհատական պատժամիջոցներ կիրառենք Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների դեմ, սառեցնենք նրանց ակտիվներն ամերիկյան բանկերում, ֆինանսական հաստատություններում, և Արցախը մեկընդմիշտ հռչակենք անկախ պետություն»,- ասել է ՄաքԳովերն իր ելույթում:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ավելի քան 100 կոնգրեսականներ և սենատորներ նման կոչերով և հայտարարություններով են հանդես եկել: Իսկ այսօր ԱՄՆ Կոնգրեսում բարձրացվել է Թուրքիային ՆԱՏՕ-ի անդամակցությունների զրկելու հարցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ