Արցախում քաջաբար զոհվել է Հայաստանի երիտասարդների հավաքականի ձյուդոիստ Գոռ Սարգսյանը


21:42 , 19 հոկտեմբեր, 2020

Lurer.com-ը գրում է․

Արցախյան ռազմաճակատում քաջաբար զոհվել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ՀՀ երիտասարդների հավաքականի անդամ Գոռ Սարգսյանը, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Ձյուդոյի ֆեդերացիան խորապես ցավակցում է Գոռ Սարգսյանի ընտանիքին և հարազատներին, մաղթում համբերություն։

Հանգչիր խաղաղությամբ հերոս։