Ուրուգվայի հայ համայնքը զանգվածային ավտոերթ է իրականացրել մայրաքաղաքում՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը (Photo, Video)


21:07 , 19 հոկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում զանգվածային ավտոերթ է տեղի ունեցել հոկտեմբերի 18-ին: Երթի մասնակիցները խաղաղության և Լեռնային Ղարաբաղը ճանաչելու պահանջով:

Ինչպես հաղորդում է Diario Armenio պարբերականը, լատինամերիկյան երկրում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչները պահանջել են դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

Ավտոերթը հարյուրավոր մարդկանց է միավորել: Ավտոերթի մասնակիցները պաստառներ և դրոշներ են փակցրել մեքենաներին: Մոնտեվիդեոյի փողոցներով ընթացող երթի մասնակիցները միաբերան կատարել են հայոց օրհներգը, այնուհետև հասնելով երթուղու ավարտին՝ միջոցառման կազմակերպիչներից մեկն ընթերցել է պահանջները և ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ