Վարչապետը արտախորհրդարանական քաղուժերի հետ հանդիպմանն անդրադարձել է ագրեսիայի դեմ քայլերին


20:45 , 19 հոկտեմբեր, 2020

Armenpress.am-ը գրում է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետն անդրադարձել է ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին, հայկական կողմի քայլերին և գործողություններին:

Կառավարության ղեկավարը պատասխանել է նաև մի շարք հարցերի: