Հայցում ենք Իտալիայի կառավարությանը և ողջ միջազգային հանրությանը հստակ ջանքեր գործադրել, որ Հայաստանը չենթարկվի հարձակման․ «Առաջ Իտալիա» խմբակցության ղեկավար


20:34 , 19 հոկտեմբեր, 2020

Մենք հայ ժողովրդի կողքին ենք, որի հետ կիսում ենք եվրոպական և քրիստոնեական ինքնությունը, և հայցում ենք Իտալիայի կառավարությանը և ողջ միջազգային հանրությանը հստակ ջանքեր գործադրել երաշխավորելու համար, որ Հայաստանը չենթարկվի հարձակման: ՀՀ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Իտալիայի պատգամավորների պալատում այս մասին ասել է «Առաջ Իտալիա» խմբակցության ղեկավար Մարիաստելա Ջելմինին։

«Հարկավոր է հստակ դիրքորոշում և անհապաղ նախաձեռնել Կովկասի տարածաշրջանում շուտափույթ խաղաղությանը վերականգնման համար քայլեր: Վերջ տալ ապակայունացնող վարքին, և կառուցողական վերաբերմունք դրսևորել ռազմական գործողություններին վերջ տալու համար»,- ասել է նա։