04:22 , 31 հուլիս, 2013Ոմանք պնդում են, թե էպոս Վարդանին դատախազի կողմից 12 տարի պահանջելը իրավաչափ չէ... Բայց դատախազը, պարզվում է, առաջնորդվել է հենց էպոս Վարդանի դրույթներով: Եթե հիշում եք, էդ մարդն ասում էր, թե երկրին Սահմանադրություն և օրենքներ պետք չեն, ամեն ինչ առկա է էպոսում: Դե, դատախազս էլ նստել, էպոս է ուսումնասիրել և պարզել, որ էպոսն ունի չորս ճյուղ, ամեն ճյուղում հանդես է գալիս երեք գլխավոր հերոս, ու տեղի է ունենում երեք կարևոր իրադարձություն: Դատախազը չորսը բազմապատկել է երեքով ու ստացել 12: Ուրեմն, էպոս Վարդանին կնստեցնեն համաձայն էպոսի... Ամեն ինչ արդար է և ճիշտ...