«ՌԴ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ամենամոտ ապագայում տարածաշրջանում կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմ համաձայնեցնել». Լավրով


16:13 , 19 հոկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, հայտարարել է, որ Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ամենամոտ ապագայում համաձայնեցնել տարածաշրջանում կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմը:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Լավրովն այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Որպեսզի կրակի դադարեցումն աշխատի, մենք դրանում արդեն համոզվել ենք ընդունված և ցամաքում վրա իրավիճակի արմատապես փոփոխությունը կանխած երկու փաստաթղթերից հետո, անհրաժեշտ է  կրակի դադարեցման պահպանման վերահսկման մեխանիզմի ստեղծում: Մենք այդ ուղղությամբ ակտիվ աշխատում ենք, այդ թվում՝ մեր պաշտպանության նախարարությունը, նախևառաջ Հայաստանից և Ադրբեջանից մեր գործընկերների հետ: Լիահույս եմ՝ ամենամոտ ապագայում նման մեխանիզմ կհամաձայնեցվի»,-ասել է Լավրովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։