«Ռուսաստանը միակ տերությունն է, որը կարող է հակահարված տալ թուրքական ագրեսիային»․ Bloomberg-ը՝ ԼՂ հակամարտությունում Անկարայի ներգրավվածության մասին


15:34 , 19 հոկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

2010 թվականին Թուրքիան սահմանել էր «զրո խնդիր» արտաքին քաղաքական դոկտրինը, սակայն տասը տարի անց Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կարելի է ավելի հստակ բնութագրել որպես «միայն խնդիրներ»։ Անկարան իր ազդեցությունը պահպանելու համար անցել է կոշտ ուժ և հռետորաբանություն կիրառելուն, գրում է Bloomberg գործակալությունը։

Ինչպես նշում է լրագրող Բոբբի Գոշը, Թուրքիան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տարբեր աստիճանի առճակատումների մեջ է գտնվում իր ցամաքային սահմաններին կամ Արևելյան Միջերկրածովյան ջրերին հարող երկրների մեծամասնության, այդ թվում՝ Հունաստանի, Սիրիայի, Իսրայելի, Կիպրոսի, Իրաքի, Հայաստանի և Եգիպտոսի հետ։ Բացի այդ, նա կոնֆլիկտներ ունի Ֆրանսիայի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։

«Եվ այն պայմաններում, երբ համաշխարհային տերությունները, կարծես թե, ոչ մի բանում չեն կարողանում համաձայնության գալ, նրանք գրեթե միասնաբար համաձայն են այն հացում, որ Էրդողանը խռովարար է»,- գրում է հոդվածագիրը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։