00:04 , 31 հուլիս, 2013
Doctors.am-ը գրում է.
Պարզվում է՝ մենք լավ ենք քնում միայն այն ժամանակ, երբ մարմնի ջերմաստիճանն իջած է: Քնելիս մաշկի միջոցով ջերմություն է արտազատվում, և մարմնի ջերմաստիճանն իջնում է: Սա մարմնի սառեցման բնական մեխանիզմ է: Ջերմության իջեցումը շարունակվում է մինչև առավոտյան ժամը չորսը: Եթե ինչ-որ բան այս համակարգի աշխատանքը խոչընդոտի, քունը կխանգարվի:
Տաք տարածքում մարդ դժվարությամբ է կարողանում քնել և քունը ստացվում է մակերեսային ու 'անորակ': Այսպիսով, եթե ցանկանում եք քունն առնել ու առավոտյան հանգստացած ու առույգ արթնանաալ, պետք է ապահովեք մարմնի ջերմաստիճանի իջեցումը:
Դրա համար անհրաժեշտ է գրագետ ընտրել անկողնային սպիտակեղենը` առավելությունը տալով բնական գործվածքներին, քանի որ սինթետիկ գործվածքները թույլ չեն տալիս մարմնին 'շնչել': Շատ կարևոր է նաև քնելուց առաջ օդափոխել սենյակը:
Եթե դուք ինչ-ինչ պատճառներով չեք կարողանում քնել, խորհուրդ է տրվում քնելուց առաջ բարձը մի քանի րոպե թողնել սառնարանում: Իսկ եթե ոչ, ապա գոնե որոշ ժամանակ ձեռքերն իջեցրեք տաք ջրի մեջ: