00:14 , 31 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Կարելի է տարբեր կերպ վերաբերվել ժամանակակից փոփ-աստղերին, բայց չի կարելի չընդունել, որ նրանցից շատերը վատ սովորություններ ունեն, և դրանք լավ հետևանքների չեն բերում: Բավական է հիշել Լինդսի Լոհանի հոր անկեղծությունը կոկաինի նկատմամբ նրա հակումների վերաբերյալ և օրինաչափ արդյունքները, որոնք արտահայտվել են նրա դերասանական կարիերայի վրա, կամ էլ Կառա Դելվինի սերը «սպիտակ փոշու» նկատմամբ, որի պատճառով նրա կարիերան վտանգի առաջ է կանգնած:
Իհարկե, հայտնիներ կան, որոնք կանգնել են ուղիղ ճանապարհին, բայց Մայլի Սայրուսը հաստատ նրանց թվում չէ: Վերջին հարցազրույցում փոփ-աստղը բացատրել է, թե ինչու է մարիխուանան գերադասում ալկոհոլից:
«Եթե ես ծխում եմ, ապա թուլության սարսափելի զգացողություն չեմ ունենում, որն առաջանում էա ալկոհոլի ընդունման դեպքում»,- նշել է նա։
20-ամյա Մայլին կարծես թե չի համարում, որ ինչ-որ սխալ բան է անում, ավելին դա բացահայտ կերպով ընդունում է:

