Լոս Անջելեսից Հայաստան է ուղևորվել ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող ինքնաթիռը


11:27 , 19 հոկտեմբեր, 2020

Լոս Անջելեսից դեպի Հայաստան է ուղևորվել ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող «Քաթար Էյրվեյզի» ինքնաթիռը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

«Սպասում ենք, որ 12:50-ի սահմաններում կհասնի Երևանի «Զվարթնոց» օդանավակայան»,- հայտնում են կոմիտեից: