Թուրքիային ՆԱՏՕ-ի անդամությունից զրկելու պահանջով բանաձև է ներկայացվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ


10:39 , 19 հոկտեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

2020 թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների ընտրապայքարից դուրս մնացած հանրապետական թեկնածու Թալսի Գաբբարդը կոչ է արել Միացյալ Նահանգներին աշխատանքներ տանել դաշնակից երկրների հետ՝ Թուրքիային ՆԱՏՕ-ի կազմից դուրս բերելու նպատակով: Այս մասին  տեղեկանում ենք Ամերիկայի հայկական ազգային համագումարի ֆեյսբուքյան էջից։

Նշվում է, որ Գաբբարդի ներկայացրած բանաձևում հստակ արձանագրված է հայկական ուժերի վրա Թուրքիայի ձեռնարկած հարձակումների և մինչ այժմ Անկարայի՝ ահաբեկիչներին աջակցելու փաստերը:

Ստորև ներկայացնում ենք առաջարկված բանաձևը հիմնավորող դրույթները, որոնք ներկայացրել է Գաբբարդը.

«1. Հաշվի առնելով, որ Թուրքիան մեծացրել է իր ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտությունում։ Եթե նախկինում պարզապես քաղաքական աջակցություն էր ցուցաբերում Ադրբեջանին, ապա այժմ ուղղակի ռազմական օգնություն է տրամադրում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։