Քեյթ Մոսը` Esquire ամսագրի սեպտեմբերյան համարում


00:52 , 31 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

39-ամյա Քեյթ Մոսը Esquire ամսագրի սեպտեմբերյան «Պատրաստված է Բրիտանիայում» թեմատիկ համարի նոր դեմքն է:

Մոդայի աշխարհում ոչ պակաս հայտնի լուսանկարիչ Քրեյգ ՄաքԴինի աշխատանքներում մանեկենուհին ցուցադրել է իր ֆիրմային ոճը՝ ներկայացնելով մերթ թանկարժեք քարերով զարդարված բոդի՝ Marios Schwab-ից, մերթ մերկ մարմնին կրելով սպիտակ ֆրակ՝ Henri Rose-ից: Լուսանկարներում Մոսը կրում է նաև American Vintage ապրանքանիշի բլուզը:

Ամսագրի խմբագիր Ալեքս Բլայմսը հիացած է վերոնշյալ նկարահանումներով. «Քեյթ Մոսն իմ սերնդի արժեքների մարմնավորումն է: Ես շատ ուրախ եմ, որ կարողացանք նրան համոզել դառնալ մեր հերոսուհին: Մեր հատուկ համարը նվիրված է Մեծ Բրիտանիայում ամենանորաոճ մարդկանց և նորարարություններին: Ես, իսկապես, չեմ կարող մեկ այլ մարդու պատկերացնել, ով այդ դերին ավելի կհամապատասխաներ»: