01:04 , 19 հոկտեմբեր, 2020Արցախում թուրք-ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհվել է ուժային եռամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունների բազմակի հաղթող Ալբերտ Դադոյանը։
«ՄԵԾ Է ԿՈՐՈւՍՏԸ։ Քաջաբար զոհվել է Հայաստանի պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) ֆեդերացիայի հավաքականի անդամ, Հայաստանի երիտասարդների առաջնությունների բազմակի չեմպիոն, սպորտի վարպետի թեկնածու Ալբերտ Դադոյանը։ Ֆեդերացիան վշտակցում և ցավակցում է։
Դու ԱՆՄԱՀ ես, Դու ՀԵՐՈՍ ես, ՓԱՌՔ ՔԵԶ»,- գրում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
