2014թ–ի հուլիս–օգոստոսին պարտադիր զինծառայության ընթացքում Ադրբեջանի հարձակման հետևանքով զինհաշմանդամ դարձած Արկադի Անդրեասյանն արցախյան պատերազմի առաջին իսկ օրերին կամավոր մեկնել է առաջնագիծ, ինչպես ինքն է ասում` վրեժ ուներ լուծելու։
«Այս պատերազմն ինձ կանչեց վրեժխնդրության` իմ բոլոր զոհված ընկերների, ծառայակիցների, հրամանատարների թափված արյան համար»,– այսօր լրագրողների հետ հնդիպմանը հայտարարեց Արկադի Անդրեասյանը։
Արկադին վստահեցրեց` առաջնագծում տրամադրությունը հաղթական է, տարիքով իրենից ավելի փոքր տղաներն ուղղակի հերոսական կռիվ են տալիս հանուն հայրենիքի։