17-ամյա ավստրալիացին դարձել է Ռուբիկ-կուբիկի չեմպիոն


23:18 , 30 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ում ավարտվել է Ռուբիկ-կուբիկի մրցաշարը: Այս մրցույթում հաղթող է ճանաչվել 17-ամյա ավստրալիացի Ֆելիքս Զեմդեգսը: Ինչպես տեղեկացնում է Orange News-ը, բացարձակ չեմպիոնը կարողացել է խորանարդը 8,18 վայրկյանում հավաքել: 

Ընդ որում, փորձերից մեկի ժամանակ Ֆելիքսը դասական խորանարդը 7,36 վայրկյանում է հավաքել: Դրանից բացի, նա հաղթել է մեծ խորանարդի և մեկ ձեռքով խորանարդ հավաքելու մրցույթներում: 

Երկրորդ տեղում է հայտնվել հոլանդացի Մաթս Բալքը, երրորդ տեղում՝ գերմանացի Սեբաստիան Վայերը: 

Մրցաշարին 37 տարբեր երկրներից 575 մասնակիցներ են եղել։ 

Ռուբիկ-կուբիկի մրցաշարը երկու տարին մեկ անգամ է իրականացվում: 2011 թ. Ֆելիքսը երրորդ տեղն էր զբաղեցրել: