ՄԱՇԱ ՄՆՋՈՅԱՆԻ 20.000 ԵՎՐՈՅԱՆՈՑ ԶԳԵՍՏԸ ՆՐԱՆԸ ՉԻ ՈՒ ՉԻ ԷԼ ԵՂԵԼ (ՌԵՊՈՐՏԱԺ)


00:26 , 31 հուլիս, 2013

Մաշա Մնջոյանի 20.000 եվրոյանոց զգեստը նրանը չի ու չի էլ եղել (ռեպորտաժ)Armeniatv.am-ը գրում է.

Հայաստանի ձայնը նախագծի հաղթող, Նոր Ալիքում Հայաստնը ներկայացրած երգչուհի Մաշա Մնջոյանը վերադարձել է Երևան: Նա օդակայանում  բարձր տրամադրություն է ունեցել, ասել է, որ պատրաստվում է հանգստանալ և սեպտեմբերից իր երկրպագուներին ներկայանալ նոր երգերով ու տեսահոլովակներով: Մնջոյանը Նոր Ալիքի մասնակցությունը ընդամենը կարիերայի հերթական քայլն է համարում, որը տանելու է դեպի մեծ բեմեր: Օդանավակայանում Մաշային դիմավորել են հարազատները և մեր նկարահանող խումբը: