«Արիության համար» մեդալի ներկայացված կապիտան Ռոման Ադամյանը Քառօրյա պատերազմին պարգևատրվել էր «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով


14:19 , 18 հոկտեմբեր, 2020

Կապիտան Ռոման Ադամյանն ակտիվորեն մասնակցել է հարավային և հարավարևելյան ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին, ոչնչացրել թշնամական կենդանի ուժ, նպաստել ստորաբաժանումների կոլեկտիվ հաջողություններին: Ներկայացվել է «Արիության համար» մեդալի:

Կապիտան Ադամյանը Քառօրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած հերոսության համար պարգեւատրվել էր ՀՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:

Հերոսի մասին արխիվային նյութը կարդացեք հղումով։