Սիդնեյում հայերը կանգնեցրել են Հարբոր Բրիջ կամրջի երթևեկությունը՝ քննադատելով թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիայի վերաբերյալ Ավստրալիայի լռությունը


09:55 , 18 հոկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում նախօրեին հայ համայնքի մասնակցությամբ բողոքի ցույց է տեղի ունեցել, որը կոչված էր ուշադրություն հրավիրել Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի հրահրած պատերազմի վրա, հաղորդում է 9News․com-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ հայկական դրոշներով ավտոմեքենաները կանգնեցրել են Հարբոր Բրիջ կամրջի երթևեկությունը․ ցույցի մասնակիցները քննադատել են թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիայի վերաբերյալ Ավստրալիայի լռությունը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։