Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը


01:24 , 18 հոկտեմբեր, 2020

70 տարեկան հասակում մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա որդին` Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

«Սրտի կսկիծով պետք է տեղեկացնենք, որ մեր հայրիկը` Վանիկ Վարազդատի Մկրտչյանը, այսօր՝ իր կյանքի 70 տարում, անսպասելիորեն լքեց մեզ։ Հոգեհանգստի և հուղարկավորության մասին կտեղեկացնենք հավելյալ»,- գրել է Տիգրան Մկրտչյանը: