Հայրիկյանը ծաղրում է Րաֆֆի Հովհաննիսյանին. «Ստոպիկը չի՞ դրա օգնականը»


21:47 , 30 հուլիս, 2013

Aravot.am-ը գրում է.

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր վերջին ասուլիսում առաջարկ էր արել բոլոր քաղաքական ուժերին, ում հուզում է երկրի ապագան, որ մինչեւ սեպտեմբերի 21-ը համազգային կլոր սեղան հրավիրեն: «Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունա՞կ է ընդհանրապես որեւէ մեկի հետ նստել, հարց քննարկել՝ Պուտինից բացի: Նա Պուտինից բացի որեւէ մեկի հետ հարց քննարկե՞լ է երբեւէ»,- Aravot.am-ի հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսպես արձագանքեց, երբ նրանից հետաքրքրվեցինք՝ մասնակցելո՞ւ է այդ համազգային կլոր սեղանին: Պարույր Հայրիկյանը հեգնեց. «Դուք հիշո՞ւմ եք որեւէ դեպք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկի հետ նստած, հարց քննարկած լինի»: Մեր դիտարկմանը, որ նրա վերջին աղմկահարույց հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ է եղել՝ Պարույր Հայրիկյանը հակադարձեց. «Բայց հարց քննարկե՞լ է: Հանդիպել է՝ իրեն ցույց տալու համար: Ինքը հարց քննարկելու ընդունակ չի: Եթե հարց քննարկելու ընդունակ լիներ, ես փայլուն առաջարկ էի արել նախագահական ընտրությունների ժամանակ միասնական թիմով հաղթելու: Իհարկե, դա գործեց այն մասով, որ ես խփվեցի, իմ ձայներն էլ գնաց իրեն: Բայց Պուտինի անուն տվողը եւ ոչ միայն Պուտինի, նույնիսկ Օբամայի անուն տվողը, որեւէ օտար երկրի ղեկավարի անուն տվողը Հայաստանի ներքին հարցերում միանգամից ինձ համար զրոյանում է»: Հետո Պարույր Հայրիկյանը սկսեց ծաղրել, թե «Ստոպիկը չի՞ դրա օգնականը, որը համարձակվեց ասել, որ Հայրիկյանի վրա չեն էլ կրակել»:

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ