Նոբել Առուստամյան. Մովսիսյանը և Օզբիլիսը բարձրացրել են հայ խաղացողների վարկանիշը Ռուսաստանում


21:19 , 30 հուլիս, 2013

Armsport.am-ը գրում է.

Հայտնի մարզական լրագրող և ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանն armsport.am-ի հետ զրույցում խոսել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների շուրջ ծավալված իրադարձությունների մասին, ովքեր հանդես են գալիս Ռուսաստանի առաջնությունում:

-Ռուսական ֆուտբոլում վերջին օրերի գլխավոր տրանսֆերային իրադարձությունը «Կուբանի» առաջատարներից մեկի՝ Արազ Օզբիլիսի տեղափոխությունն էր Մոսկվայի «Սպարտակ»: Երեկ «Ռադիո Սպորտի» եթերում դուք խոսել եք Օզբիլիսի հետ: Ինչպիսի՞ տպավորություն է թողել Ձեզ վրա ֆուտբոլիստը և ինչի՞ մասին եք խոսել եթերից դուրս:

 

-Արազը շատ հաճելի տպավորություն թողեց: Ինձ զարմացրեց նրա ռուսերեն լեզվի իմացությունը: Մեկ տարի ապրելով Ռուսաստանում՝ նա վատ չէր խոսում և լավ է հասկանում ռուսերեն: Բացի այդ, Արազը գիտի անգլերեն, հոլանդերեն, հասկանում է թուրքերեն, ինչպես նաև մի փոքր խոսում է հայերեն, ինչն, իհարկե, շատ պատվաբեր է այն մարդու համար, ով ապրել է Հայաստանից դուրս: Եթերից դուրս Արազի հետ հետաքրքրիր զրույց ունեցանք, այդ թվում՝ խոսեցինք նրա կյանքի մասին Թուրքիայում: Հույս ունեմ, որ հնարավորություն կունենանք ևս մեկ անգամ հանդիպել և խոսել, հնարավոր է նաև՝ ընթրել:

 -Երեկվա եթերում հայտարարվեց Արազ Օզբիլիսի հրաժարագնի չափը, որը «Սպարտակը» սահմանել է Օզբիլիսի համար՝ 40 միլիոն եվրո: Ձեր կարծիքով, ինչո՞ւ «կարմրասպիտակավուններն» այդքան խոշոր կլաուսուլա են սահմանել հայ խաղացողի համար:

-Ոչ մի անսովոր բան չեմ տեսնում: Դա բավական տարածված մոտեցում է, երբ թիմն իր խաղացողի համար խոշոր արժեք է սահմանում: Պրեմիեր լիգայի թիմերը հաճախ նաև ռուսաստանյան խաղացողների համար սահմանում են 50-60 միլիոն հրաժարագին, իսկ Կրիշտիանու Ռոնալդուի հրաժարագինը «Ռեալում»՝ 200 միլիոն է:

 

-Արազը շատ հաճելի տպավորություն թողեց: Ինձ զարմացրեց նրա ռուսերեն լեզվի իմացությունը: Մեկ տարի ապրելով Ռուսաստանում՝ նա վատ չէր խոսում և լավ է հասկանում ռուսերեն: Բացի այդ, Արազը գիտի անգլերեն, հոլանդերեն, հասկանում է թուրքերեն, ինչպես նաև մի փոքր խոսում է հայերեն, ինչն, իհարկե, շատ պատվաբեր է այն մարդու համար, ով ապրել է Հայաստանից դուրս: Եթերից դուրս Արազի հետ հետաքրքրիր զրույց ունեցանք, այդ թվում՝ խոսեցինք նրա կյանքի մասին Թուրքիայում: Հույս ունեմ, որ հնարավորություն կունենանք ևս մեկ անգամ հանդիպել և խոսել, հնարավոր է նաև՝ ընթրել: 

-Օզբիլիսը նաև հայտնել է, որ ընտրել է «Սպարտակը», այլ ոչ թե «Մոնակոն», քանի որ, իր կարծիքով, կարիերայի այս փուլում տեղափոխությունը «Սպարտակ» ավելի նախընտրել է: Համաձա՞յն եք:

-Իհարկե: Հաշիվ առնելով, որ մինչ այս նա խաղացել է «Կուբանում», տրամաբանական է, որ ցանկանում է հաջողության հասնել «Սպարտակում», իսկ այնուհետև՝ տեղափոխվել Եվրոպա: Օզբիլիսը ընդամենը 23 տարեկան է և կարող է Ռուաստանի առաջնությունում անկացնել ևս երկու տարի: Կարծում եմ՝ Արազը ճիշտ է տրամաբանում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ