Գյանջայի էս նկարում ինձ հետաքրքրեց չավերված հատվածի չքավորությունը


14:05 , 17 հոկտեմբեր, 2020

Գյանջայի էս նկարում ինձ հետաքրքրեց չավերված հատվածի չքավորությունը։ Նավթադոլարները եթե հակահայկական քարոզչության ու երկրի միլիտարիզացիայի փոխարեն ծախսվեին մարդկանց կյանքը բարելավելու վրա, հաստատ արյան ծարավը էդքան մեծ չէր լինի։

Բայց Ալիևը գտել ա սեփական ժողովրդին կեղեքելու ու կոտորելու ֆորմուլան։ Իսկ միջազգային հանրություն կոչվածը դաբրո ա տվել։ Ուրիշ հեքիաթներ չպատմեք, խնդրում եմ։ Բոլորը, այդ թվում՝ Եվրոպան, թքած ունեն, թե ինչպիսին է կյանքի որակը և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում։ Էդ խնդիրը մեր լուծելիքն ա, ու մենք կլուծենք, կասկած չունենաք։