«Խելահեղ է, թե որքան ռասիստական և սպառնացող հաղորդագրություններ եմ ստացել թուրքերից․ պետք է աներևակայելի թույլ և անգրագետ լինես, որ էթնիկ ժողովրդին զրկես գոյություն ունենալուց». Ալեկո Էսկանդարյան


13:35 , 17 հոկտեմբեր, 2020

Ալեկո Էսկանդարյանը, ով Ամերիկայում հայտնի ֆուտբոլիստ է, իր թվիթերյան էջում անդրադարձել է թուրքերին և ադրբեջանցիներին.

- Խելահեղ է, թե որքան ռասիստական և սպառնացող հաղորդագրություններ եմ ստացել թուրք, ադրբեջանցի մարդկանցից: Անհրաժեշտ է աներևակայելի թույլ և անգրագետ լինել, որպեսզի զրկես մեկ այլ էթնիկ ժողովրդի գոյություն ունենալու իրավունքից: Ասելով դա՝ ես զրոյական ատելություն ունեմ այս մարդկանցից որևէ մեկի նկատմամբ: Դա այն է, ինչ նրանց սովորեցնում են:

Նյութը՝ այստեղ։