«Ողջունում ենք Լոս Անջելեսում տեղի ունեցող խաղաղ ցույցերը և կանգնած ենք ձեր կողքին՝ խաղաղության միասնական պահանջ ունենալով». Լոս Անջելեսի շերիֆ Ալեքս Վիլանուևա


12:22 , 17 հոկտեմբեր, 2020

Լոս Անջելեսի շերիֆը հաջակցություն Հայաստանի և Արցախի գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.

«Լոս Անջելեսի շերիֆի վարչությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող բռնությունների մոնիթորինգ է իրականացնում։ Հայաստանը, չնայած որ գտնվում է 7,200 մղոն հեռավորության վրա Լոս Անջելեսից, մեծ ու անմիջական կարևորություն ունի մեր համայնքի համար։ Մենք լսում ենք ձեզ և հասկանում։

Մենք տեսնում ու դատապարտում ենք Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ տեղի ունեցող հարձակումներն ու բռնությունը։

Ողջունում ենք այստեղ՝ Լոս Անջելեսում, տեղի ունեցող խաղաղ ցույցերը և կանգնած ենք ձեր կողքին՝ խաղաղության միասնական պահանջ ունենալով»։