«Այսօր Հայաստանն ու Արցախը մեր օգնության կարիքն ունեն. մենք հայ բնակչությանը կտրամադրենք մարդասիրական օգնություն». Ֆրանսիայի շրջանային խորհրդի ներկայացուցիչ


11:52 , 17 հոկտեմբեր, 2020

Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպի շրջանային խորհրդի ներկայացուցիչ Լորան Ուոքիեն իր ելույթի տեսանյութն է հրապարակել ֆեյսբուքյան էջում և դրան կից կատարել գրառում.

«Այսօր Հայաստանն ու Արցախը մեր օգնության կարիքն ունեն, և մենք արձագանքում ենք նրանց։ Ինչպես ես արդեն հայտնել էի, Օվերն-Ռոն-Ալպ շրջանը հայ բնակչությանը կտրամադրի 100,000 եվրոյի չափով մարդասիրական օգնություն։

Մենք այդ օգնությունը պարտական ենք այնտեղ գտնվող ընտանիքներում։ Մենք այն պարտական ենք մեր սեփական պատմությանը»։