Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1540, մահվան՝ 11 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 63000 է, մահվան դեպքերինը՝ 1381


11:25 , 17 հոկտեմբեր, 2020

Հայաստանում հոկտեմբերի 17-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1540 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 17-ին հաստատվել է կորոնավիրուսի 63000 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 344053:

Փաստացի այս պահին բուժվում է 13694 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 47925 անձ:

Ընդհանուր առմամբ 1370 պացիենտ մահացել է: