Լուսանկարներ գիշերը հրետակոծված Ստեփանակերտից. տեղեկատվական շտաբ (Photo)


10:15 , 17 հոկտեմբեր, 2020

Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ադրբեջանական զինուժի թիրախակետում դարձյալ Ստեփանակերտն է հայտնվել:

Գիշերվա ընթացքում հակառակորդը տարբեր զինատեսակներով ու կասետային ռումբերով հրթիռակոծել է կենտրոնական ու ծայրամասային մի քանի փողոցներ, զգալի վնաս հասցրել մարդկանց սեփական ունեցվածքին, ավերել բնակարաններ: Նաև տնտեսական նշանակության մեկ օբյեկտի է հարված հասել:

Ընդհանուր վնասների չափը ճշտվում է:

Գիշերվա հրետակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ, նրանց տեղափոխել են հիվանդանոց:

ԱՀ ԱԻՊԾ