Թուրքիայի` ՆԱՏՕ-ից դուրս գալը նշանակելու է Թուրքիա-Ռուսաստան դաշինքի ստեղծում, ինչը Հայաստանի համար ահռելի ռիսկեր է պարունակելու


09:32 , 17 հոկտեմբեր, 2020

Բազում հայրենակիցներ այս օրերին, վկայակոչելով ԱՄՆ կողմից միջուկային մարտագլխիկների դուրսբերումը Թուրքիայից, ինչպես նաև Ինջիրլիկ ավիաբազայի ակնկալվող տեղափոխումը, հույս են հայտնում, որ Թուրքիան շուտով կվտարվի ՆԱՏՕ-ից, և ուրախանում այդ հեռանկարով:

Սակայն երկու հանգամանք պետք է նկատի ունենանք.

ա. ՆԱՏՕ-ից վտարման որևէ ընթացակարգ ՆԱՏՕ-ի կանոնադրությամբ նախատեսված չէ: Անդամ պետությունը միայն սեփական կամքով կարող է դուրս գալ դաշինքից: Եթե անգամ անդամ բոլոր պետություններն ինչ-որ արտաընթացակարգային անհնար մի տարբերակով քննարկեն Թուրքիայի վտարման օգտին, ըստ կանոնադրության՝ եթե գեթ մեկ երկիր, այս դեպքում ինքը` Թուրքիան, դեմ քվեարկի դրան, այդ վտարումը տեղի չի ունենա:

Բ. Թուրքիայի` ՆԱՏՕ-ի անդամությունից դուրս գալը նշանակելու է Թուրքիա-Ռուսաստան ռազմական դաշինքի անմիջապես ստեղծում, ինչը Հայաստանի համար ահռելի, անչափելի ռիսկեր է պարունակելու:

Թուրքիան Հայաստանի և Եվրոպայի համար պակաս վտանգավոր է որպես ՆԱՏՕ-ի անդամ պետություն, քան դրա անդամությունից զրկված առավել ագրեսիվ վտարանդի: