ՀՀ ՀՕՊ կողմից արձանագրվել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ Սյունիքի մարզում, որի ժամանակ նաև հարվածներ են հասցվել տեղում ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ․ ՊՆ խոսնակ


01:55 , 17 հոկտեմբեր, 2020

ՀՀ հակաօդային պաշտպանական համակարգերի կողմից արձանագրվել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնածախ, Արծվանիկ, Դավիթ Բեկ բնակավայրերի ուղղությամբ, որի ժամանակ նաև հարվածներ են հասցվել տեղում ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

ՀՀ ԱԳՆ ամբողջական հայտարարությունն՝ այստեղ։