Հեռահաղորդակցության օպերատորներից մեկի կողմից տեղեկատվության ոչ հստակ փոխանցման պատճառով «օդային տագնապի» հաղորդագրություն են ստացել նաև այլ բնակավայրերի առանձին բաժանորդներ. ԱԻՆ


00:47 , 17 հոկտեմբեր, 2020

Հեռահաղորդակցության օպերատորներից մեկի կողմից տեղեկատվության ոչ հստակ փոխանցման պատճառով հաղորդագրություն են ստացել նաև այլ բնակավայրերի առանձին բաժանորդները, ինչի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին՝ ժամը 22։35-ին, Սյունիքի մարզի ՀՕՊ-ի կողմից հայտարարվել է «օդային տագնապ»։

ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի կողմից գործողությանմեջ է դրվել ազդարարման համակարգը, իրականացվել է բնակչության պատսպարում։