Հայերեն գրություններով 700-ամյա եկեղեցիներ եմ տեսել, հայերը փորձում են պաշտպանել իրենց բնակավայրերը հակառակորդի հարձակումից. անկախ լրագրողը մանրամասներ է պատմել Արցախից (Video)


21:46 , 16 հոկտեմբեր, 2020

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուսաբանող անկախ լրագրող Փեթրիք Լանքասթերը Reporterfy Media լրատվականին տված հարցազրույցում խոսել է Ստեփանակերտում և հարակից շրջաններում ադրբեջանական ագրեսիայի հետևանքների մասին։ 

Լանքասթերը սկզբում համառոտ կերպով ներկայացրել է ԼՂ հակամարտությունը՝ նշելով, որ տարածքում դարեր շարունակ հայեր են ապրել, ինչի վկայությունն են հայերեն գրություններով 700-ամյա եկեղեցիները, ուստի՝ հայերն այժմ փորձում են պաշտպանել իրենց բնակավայրը հակառակորդի հարձակումից։ 

Այնուհետև Լանքասթերը նշել է, որ հրադադարից հետո քաղաքում հարաբերական հանգիստ է տիրում՝ չնայած, որ հրետակոծություններ նույնպես լինում են։ Reporterfy Media-ի հաղորդավարն ավելի ուշ Լանքասթերի՝  Ստեփանակերտի հրետակոծության տեսանյութերից մեկն է ցուցադրել։