19:36 , 30 հուլիս, 2013Pastinfo.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` Դավիթ Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Երիտասարդ փոխնախարարը 32 տարեկան է, ով մինչեւ վերջերս զբաղեցնում է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնը: Ստորև ներկայացնում ենք Դավիթ Կարապետյանի կենսագրական տվյալները: 1999թ. ընդունվել և 2003 թ ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի բակալավրիատը: 2003թ. ընդունվել և 2005թ. ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, 2005-2006 թթ. ուսանել է Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարանի միջազգային հարաբերությունների մագիստրատուրայում, իակ 2006-2008 թթ.` Փարիզի Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցի ասպիրանտուրայում: 2008-2009թթ. աշխատել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում, 2010-2011թթ.` Հայաստանի Ֆրանսիական համալսարանում` որպես դասախոս: 2009-2010 թթ.ընկած ժամանակահատվածում աշխատել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունում` որպես սպա, իսկ 2010-2012 թթ.` զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնը: 2012 թ. եղել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականը, իսկ 2012-2013 թթ.ընթացքում` ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ: 2013 թ. հուլիսի 30-ից զբաղեցրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնը: Դավիթ Կարապետյանը ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպա է: Նա պարգևատրվել է «ՀՀ Զինված ուժեր. 20 տարիե հոբելյանական հուշամեդալով, մասնակցել մի շարք դասընթացների, հեղինակել է «Հայաստան-Իրան հարաբերությունները ԽՍՀՄ փլուզումից ի վերե թեմայով գիտական մենագրությունը, ինչպես նաև` մի շարք գիտական հոդվածներ։ Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն, ռուսերեն լեզուներին։ Ամուսնացած չէ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ