Mango, H&M․․․ թուրքական ապրանքների արգելքը համաշխարհային նորաձևությանը ստիպում է նոր արտադրություններ որոնել


13:02 , 16 հոկտեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

Սաուդյան Արաբիայի ու մի շարք երկրների կողմից թուրքական ապրանքների պաշտոնական ու ոչ պաշտոնական արգելքը ստիպում է համաշխարհային նորաձևությանը նոր արտադրություններ որոնել։

Իսպանական Mango ապրանքանիշը փնտրում է այլընտրանքային մատակարարներ Թուրքիայում արտադրված ապրանքներին։

«Սաուդյան Արաբիան արգելել է բոլոր ապրանքների ներմուծումը, որոք արտադրվա են Թուրքիայում՝ «Made in Turkey»»,- ասել է Mango-ի աշխատակիցը թուրքական մատակարարներին ուղղված մեյլում։ Այս մասին գրում է Financial Times-ը։

Ստամբուլի հագուստի արտահանողների ասոցիացիայի (IHKIB) ղեկավար Մուստաֆա Գյուլթեփեն ասում է, որ արգելքն ազդել է Թուրքիայում արտադրող և Պարսից ծոցի երկրներ արտահանող բոլոր մանրածախ վաճառողների վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։