11:27 , 16 հոկտեմբեր, 2020ՈՒԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կարծիք է արտահայտել Արցախում տիրող իրավիճակի մասին։ Ադրբեջանը 2020 թ. Եվրոպայի առաջնության հյուրընկալող 12 պետությունների շարքում է։
«Անկեղծ լինեմ. մենք մանրամասների չենք տիրապետում, քանի որ քաղաքական կազմակերպություն չենք հանդիսանում, այլ սպորտային, հետևաբար քաղաքական պայքարի դուրս գալ չենք ցանկանում։ Սակայն ուշադրությամբ հետևում ենք Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Հույս ունենք, որ խնդիրը կկարգավորվի խաղաղ ճանապարհով:
Չեմ կարող ասել, թե ինչ ազդեցություն կունենա այս հակամարտությունը Եվրո-2020-ի անցկացման վրա: Սակայն մրցաշարը գործնականում հնարավոր է անցկացնել ոչ թե 12, այլ 11, 3 կամ նույնիսկ 1 երկրում: Կարող ենք վարվել այնպես, ինչպես կկամենանք։ Պետք է հետևենք իրադարձությունների զարգացմանը»,- ՈւԵՖԱ նախագահի խոսքը փոխանցում է ARD-ն»։