Աշխարհազոր ստեղծելն այլևս անհրաժեշտություն է


11:19 , 16 հոկտեմբեր, 2020
Աշխարհազոր ստեղծելու գաղափարը նախկինում քննարկվել է:
Աշխարհազորը քաղաքացիների կամավորության և տարածքային սկզբունքով զինված ուժերին օժանդակող համակարգ է:

Աշխարհազոր ստեղծելն այլևս անհրաժեշտություն է:
Պետք է օրենքով ստեղծել աշխարհազորը և կազմակերպել քաղաքացիների ներգրավումը, նախապատրաստումը և զինումը: Իր տեղանքին ծանոթ աշխարհազորայինն ավելի արդյունավետ կարող է պատերազմել կամ պահել թիկունքը:

Զորահավաքի կազմակերպման ժամանակ կարելի է հնարավորություն տալ մեր ռազմիկներին ներգրավվել ընկերների հետ միասին՝ հաշվի առնելով նրանց զինվորական մասնագիտացումը: Ընկերների հետ պաշտպանությանը մասնակցող ռազմիկն ավելի արդյունավետ և խիզախ է մարտնչելու: